ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24 News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ պատշաճ մակարդակով ապահովելու Ռուսաստանի և նրա քաղաքացիների շահերն ու անվտանգությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ըստ Պեսկովի՝ Ռուսաստանն այժմ ապրում է «ագրեսիվ միջավայրում»․
«Մենք կարդում ենք ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների՝ մեզ ուղղված հայտարարությունները, որոնք բացարձակ ոչ բարեկամական են: Սա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք»։
Ռուսաստանն անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր առաջարկներին առանձին պատասխաններ է սպասում ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից։
--00—ՄՀ