ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24 News
Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է Ազգերի լիգայի խմբային փուլի տնային հանդիպումների անցկացման վայրը։
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Հայաստանի (հունիսի 11-ին) և Իռլանդիայի (հունիսի 14-ին) հավաքականներին ուկրաինացիները կընդունեն Լվովում:
Ուկրաինա - Շոտլանդիա հանդիպումը (սեպտեմբերի 26-ին) կանցկացվի Կիևի «Օլիմպիական» ստադիոնում։
Ազգերի լիգա, խմբային փուլ, B լիգա, առաջին խումբ, Հայաստանի հավաքականի խաղացանկը
Հունիսի 4․ Շոտլանդիա - Հայաստան
Հունիսի 7․ Հայաստան - Իռլանդիա
Հունիսի 11․ Ուկրաինա - Հայաստան
Հունիսի 14․ Հայաստան - Շոտլանդիա
Սեպտեմբերի 23․ Հայաստան - Ուկրաինա
Սեպտեմբերի 26․ Իռլանդիա - Հայաստան
B լիգայի 4 խմբերի հաղթողները հաջորդ մրցաշրջանում հանդես կգան A լիգայում։ Խմբերում վերջին տեղ գրաված հավաքականները կնահանջեն C լիգա։
--00—ՄՀ