ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24 News
Շարունակում ենք սերտորեն աշխատել գործընկերների հետ Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների՝ ընդունած հայտարարության իրագործման ուղղությամբ, որով այդ թվում նախատեսվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ ՌԴ-ի խորհրդատվական աջակցությամբ, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, նախարարության մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
«Վստահ եմ, որ սահմանազատման գործընթացի մեկնարկը կկանխի սահմանային միջադեպերը և ընդհանուր առմամբ կարևոր ներդրում կունենա Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Առարկայական շփումների իրականացում ենք ծրագրում, որոնց արդյունքների մասին կտեղեկացնենք»,- ասել է Զայցևը։
--00—ՄՀ