Իտալիայում կտուգանեն կորոնավիրուսի դեմ չպատվաստված 50-ից բարձր տարիքի անձանց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Աշխարհ

Հիսունից բարձր տարիքի բոլոր իտալացիները, որոնք չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, կարող են հարկային տեսչության կողմից տուգանվել 100 եվրոյի չափով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

Հունվարի 8-ից Իտալիայում պարտադիր պատվաստման ռեժիմ է սահմանել 50+ տարիաքի անձանց համար:

Միևնույն ժամանակ քաղաքացիներին հնարավորություն է տրվել «Քովիդ-19»-ի դեմ գոնե առաջին չափաբաժինը ստանալ փետրվարի ընթացքում:



Նրանք, ովքեր չեն պատվաստվի, երկու շաբաթ անց չեն կարողանա աշխատանքի գնալ: Փետրվարի 15-ից 50-ից բարձր բոլոր իտալացիները պետք է «green pass» ներկայացնեն աշխատանքի վայր ներկայանալիս:

--00--ԿԿ