ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
«Բայրաքթարը» չէր պարտության հիմնական պատճառը, այն պատերազմին այլևս արդիական զինատեսակ չէր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Գորիսի «Գամմա» ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավար Տիգրան Կարապետյանը։
Կարապետյանի համոզմամբ, Թուրքիան հավակնություններ ունի Զանգեզուրի նկատմամբ, Էրդողանին շատ բան է թույլատրված, և դա հստակ դրսևորվում է նրա տարածաշրջանային քաղաքականության մեջ։
Մեր զրուցակցի կարծիքով, աշխարհաքաղաքական բարդ և պայթյունավտանգ իրադրության պայմաններում մենք պետք է վերականգնենք բանակը՝ շեշտը դնելով սեփական ռազմաարդյունաբերական համակարգը ստեղծելու վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։