ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24 News
Ծանրամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը, որը պետք է անցկացվեր ապրիլին՝ Սոֆիայում, Բուլղարիայի ազգային ֆեդերացիայի ներքին խնդիրների պատճառով, տեղափոխվել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա։
Հայտարարվել է առաջնության մրցավայրի նոր մրցույթ։ Պարզվել է՝ Ալբանիան միակ երկիրն է, որը պատրաստակամ է եղել ընդունել ստուգատեսը:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ բնականաբար, մրցաշարի անցկացման ժամկետները նույնպես փոխվել են և ստուգատեսը կանցկացվի մայիսի 25-ից հունիսի 3-ը։
--00—ՄՀ