ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Ծանրամարտի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը կարող է կրկին հետաձգվել: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան պետք է որոշի Մոսկվայում, Եվրոպայի այս տարվա առաջնության կայացման հնարավորության հարցը:
Ստուգատեսը նախատեսված էր անցկացնել ապրիլի 2-12-ը, բայց պանդեմիայի պատճառով նախ հետաձգվեց մինչև հունիսի առաջին կեսը, այնուհետև՝ աշուն (հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը):
Կազմկոմիտեն և եվրոպական ֆեդերացիան առաջիկա նիստում կքննարկեն՝ անցկացնել այս տարվա Եվրոպայի առաջնությունը, թե՝ կրկին հետաձգել:
--00--ԱՀ