ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Եթե չլիներ Իրանի կոշտ վերաբերմունքը Սյունիքին, նրա կողմից արձանագրումը որպես կարմիր գիծ, սրան գումարած ՌԴ-ի դաբռոն, Սյունիքը շատ վաղուց մեր չէր: Այս մասին 24TV-ի եթերում ասել է կինոպրուդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, Փաշինյանի և Ալիևի միջև բանավոր պայմանավորվածության հիման վրա հանձնվեց Կուբաթլուն ու Զանգելանը։ «Դա 2020թ-ի նոյեմբեր-դեկտեմբերն էր։ Մեր ԳՇ-ն ու մի շարք սյունեցի տղերք պատրաստվում էին պայքարել Զանգելանի ու Կուբաթլուի համար: Ձեզ գաղտնիք բացեմ, մենք 18 կմ-ոց հզոր պաշտպանական գիծ էինք կառուցել այնտեղ, սարքել էր կոնկրետ Մանվել Փարամազյանը: Մեր ԳՇ-ն բերել զորք էր կուտակել ու ասել էր, որ ես կռիվ եմ տալու: Բայց Վաղոն, նույն ինքը Վաղարշակ Հարությունյանն ու Նիկոլը բռնեցին ու նվիրեցին այդ պաշտպանական գիծը: Այստեղ բնականաբար դեր է խաղացել պաշտպանության նախարար լինելը, որովհետև զինվորականները ենթարկվելով նրա հրամանին, նահանջել են, ու այդ տարածքը հանձնվել է թշնամուն»,-ասել է Գրիգորյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող և այլ ուշագրավ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: