ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Ֆլեյքը թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված գործընթացին: Դեսպանն այն բնութագրել է որպես «հրաշալի զարգացում»: Այս մասին գրում է ermenihaber-ը
Նա մասնավորապես ասել է. «Այդ գործընթացն ընդունում ենք գոհունակությամբ: Ռուսաստանում կայացած և հաջորդն էլ Վիեննայում կայանալիք հանդիպումները մեզ համար շատ ուրախալի են: Տեղի ունեցողը (զարգացումները-խմբ.) իսկապես հուսադրող է: Ստամբուլի և Երևանի միջև ուղիղ չվերթների մեկնարկը կարևոր նշան էր»:
--00--ՍԳ