ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դրական պատասխանի դեպքում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև Անկարայում կամ Ստամբուլում եռակողմ հանդիպում կարող է անցկացվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկին դրական է վերաբերում այդ գաղափարին։
--00—ԼՄ