ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որի ընթացքում հայտարարել է Անկարայի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման գործում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաև հացահատիկային միջանցքի շուրջ զարգացումներին, Թուրքիայի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական և էներգետիկ աջակցությանը:
Էրդողանը նշել է, որ Անկարան կարող է դիվանագիտական ներդրում ունենալ Զապորոժիեի ատոմակայանում իրականացվող գործընթացի արագացման գործում:
--00—ՅՄ