ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Հայկական գերժամանակակից 150 հազարանոց բանակը կարող է ծանր հակահարված տալ թուրքականին: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։
Բանախոսի կարծիքով, մարդկությունն ու ժամանակակից պետությունները թևակոխում են 6-րդ սերնդի պատերազմների շրջափուլ, ինչն էականորեն շաղկապված է արդյունաբերական հեղափոխության և տեխնոլոգիական վերելքի հետ։
Ըստ Հովհաննիսյանի, սա լրջագույն փոփոխություն է ռազմարվեստի պատմության մեջ, քանի որ պատերազմի դասական մեթոդաբանությունը աստիճանաբար դուրս է մղվում, մասնավորապես, որոշ զինատեսակներ փոխում են իրենց առաքելությունը, իսկ որոշներն էլ ընդհանրապես աստիճանաբար դուրս մղվում։
Հովհաննիսյանի կարծիքով, մենք բանակը պետք է կառուցենք հենց այս վերափոխումների համատեքստում, հստակ սահմանենք նպատակներն ու դրանց իրագործման ճանապարհային քարտեզները։
Մեր զրուցակիցը նաև ավելացրեց, որ մենք ունենք այդ կարողությունը, բայց նախևառաջ անհրաժեշտ է շեշտը դնել կրթության որակի փոփոխության վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։