ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24 News
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում արձանագրված վարակիչ հիվանդությունների վիճակագրությունը:
Այսպես, արձանագրվել է աղիքային վարակի 25, ջրծաղիկի՝ 172, թոքաբորբով ուղեկցվող սուր շնչառական վարակների՝ 71 դեպք:
Սննդային թունավորումների դեպքեր Երևանում չեն արձանագրվել:
Կորոնավիրուսի դեպքերը 5082-ն են:
--00—ՄՀ