ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ջրծաղիկի մասով վտանգավոր բռնկումային իրավիճակ չկա և չի հիշում, թե վերջին անգամ երբ է նման դեպք եղել։
«Ամեն տարի էլ ջրծաղիկի բռնկման դեպքեր ունենում ենք։ Մեր քաղաքականությունն էլ ուղղված է նրան, որ պատվաստումների միջոցով կանխարգելենք այս հիվանդությունը, որն իրականում վնասում է առողջությունը, ազդում է աշխատունակության վրա։ Այս տարվա փետրվարից կսկսենք ջրծաղիկի պատվաստումները։ Մենք ունենք պատվաստանյութերի արդեն երկրորդ խմբաքանակը և երկուսն էլ ավարտական գործընթացներում են գտնվում»,- ասաց նա։
--00—ԼՀ