Փետրվարի 14-ից 21-ը պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1596 խախտում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24 News     

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Փետրվարի 14-ից 21-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1596 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 341 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 202, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 281 անձ։ 83 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 7-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 6-ը՝ առանց համարանիշերի, 41-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 23-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 224-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։  Բացի այդ, պարեկները հայտնաբերել են 5 հետախուզվողի, ինչպես և ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 53 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

 --00—ՄՀ