ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Կիևի քաղաքապետարանը հայտնում է, որ Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչները երկուշաբթի ժամը 08:00-ից կարող են դուրս գալ փողոց, կաշխատի մետրոն ու կբացվեն խանութները։ Այս տեղեկատվությունը փոխանցում են տեղի լրատվամիջոցները։
«Երբ որ 08:00-ից դուք դուրս գաք քաղաք, կտեսնեք ամրաշինական կառուցներ, հակատանկային «ոզնիներ» և այլ կառույցներ, որոնք տեղադրվել են Կիևի փողոցներում», - ասված է հայտարարությունում։
Միևնույն ժամանակ, քաղաքում գործող պարետային ժամը կշարունակի գործել երեկոյան 22:00-ից մինչև առավոտյան 07:00-ը։
Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
--00—ՄՀ