ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Փետրվարի 27-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմանում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 47-ամյա Համլետ Հակոբյանի վարած Opel մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Մարտիրոսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի, Երևանի բնակիչ, 63-ամյա Արմեն Գասպարյանի վարած Mercedes Sprinter մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 30-ամյա Ժորա Մելքոնյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Ժ. Մելքոնյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկկան կենտրոն, իսկ Հ. Հակոբյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 13-ամյա Նարե Խ․-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրւը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաների առջևի անվահեծանները կոտրվել են։
--00—ԼՄ