Հայ-ռուսական համալսարանը պատրաստ է ընդունել ռուս ուսանողների, որոնք ճնշվում են Եվրոպայում․ Դարբինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

դարբինյան

Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Հայ-ռուսական համալսարանը պատրաստ է ընդունել ռուս ուսանողների։

«Պաշտոնապես հայտարարում եմ Հայ-ռուսական համալսարանի պատրաստակամությունը տեղափոխել և ընդունել ռուս ուսանողների, որոնք ճնշվում են Եվրոպայում վերջին իրադարձությունների հետ կապված։

Վաղը կոնկրետ առաջարկներով կդիմեմ տիկին Մոսկալկովային։ Անընդունելի է կրթական համակարգը ներքաշել աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Կրկնակի ցավալի է, եթե դա թույլատրվի Եվրոպայում»,-գրել է Դարբինյանը։

--00—ԼՄ