ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Արբանյակներից արված լուսանկարները Կիևի մերձակայքում ֆիքսել են ռուսական մի քանի տասնյակ ռազմական մեքենաներ։
Ըստ փորձագետների կանխատեսվում է ռուսական զորքերի նոր զանգվածային հարձակումներ Կիևի վրա։ Այս մասին գրում է DW-ն
Լուսանկարներն արվել են փետրվարի 28-ին, դրանցում ռուսական ռազմատեխնիկայի 60 կիլոմետր երկարությամբ շարասյունն է՝ Կիևից հյուսիս-արևմուտք։ Շարասյունը ձգվում է Կիևի կենտրոնից 25 կմ հեռավորության վրա գտնվող Գոստոմել օդանավակայանի մատույցներից մինչև Պրիբիրսկ գյուղ, հաղորդել է ամերիկյան Maxar արբանյակային ընկերությունը։
--00--ԱՀ