ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում ռուսական ուժերի հատուկ գործողության նպատակը մարդկանց պաշտպանելն է, առաջին հերթին Դոնբասում։
«Օպերացիայի նպատակը, որը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և որը շարունակվում է, մարդկանց պաշտպանելն է, առաջին հերթին Դոնբասում»,- ասել է Լավրովը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Լավրովն նշել է նաև, որ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պահանջները չեն կարող որակվել որպես կապիտուլացիա. Մոսկվան առաջարկում է բանակցել։
--00--ԱՀ