ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Կառավարության որոշմամբ՝ Մելիքսեթ Պողոսյանն ազատվելու է Սյունիքի մարզպետի պաշտոնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մելիքսեթ Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից», - ասված է որոշման մեջ:
Այն ընդունվելու է կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
--00—ԼՄ