ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը չի մասնակցում Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, չի փնտրում Ռուսաստանի հետ պատերազմ, սակայն կմեծացնի իր ներկայությունը ՌԴ սահմաններին։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նա նաև հավելել է, որ դաշինքի կարծիքով պետք է շտապ կանգնեցնել ռազմական գործողությունները՝ հաշվի առնելով Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ տիրող իրավիճակը։
Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Փետրվարի 28-ին տեղի են ունեցել բանակցություններ, բանակցությունների 2-րդ փուլը նախատեսվում էր մարտի 2-ին, սակայն ուկրաինական բանագնացները չեն կարողացել հասնել բանակցության վայր ժամանակին, և բանակցությունները կայացել են մարտի 3-ի երեկոյան, որի շրջանակում եկել են համաձայնության, որ հնարավոր է հրադադար հաստատվի հումանիտար միջանցք բացելու մասով։
--00—ԼՄ