ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը՝ կրակելով Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ և Հայաստանի հետ սահմանին սպանելով հայ զինվորի.
Իհարկե, այս սադրանքն առաջին հերթին ուղղված է մեր հասարակությանն ահաբեկելուն։
▪️Մյուս կողմից՝ ակնհայտ փորձեր կան արատավորելու ռուս խաղաղապահներին.
▪️Դրա մասին է վկայում նաև վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների աննախադեպ ռուսաֆոբ միտումը։
Արդեն ավանդական հակահայկական քաղաքականությանը գումարվում է պետական մակարդակով կազմակերպված ռուսաֆոբ քաղաքականությունը՝ ուղղված, ի դեպ, իր ռազմական դաշնակցի դեմ։
▪️Սա ևս մեկ անգամ մատնանշում է Ադրբեջանի իշխանությունների ձեռագիրը՝ հասնել իրենց աշխարհաքաղաքական նպատակներին՝ այլ ազգերի նկատմամբ ատելություն սերմանելով և հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելով։
Մի օր Ադրբեջանը կխեղդվի սեփական ատելության մեջ...»
--00—ՄՀ