ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Մոսկվան և Թեհրանը նախապատրաստում են փաստաթղթեր, որոնք պետք է արձանագրեն ռուս-իրանական գործընկերության նոր որակը: Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ հանդիպմանը։
«Մեզ մոտ պատրաստվում են նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք կոչված են արձանագրելու մեր գործընկերության նոր որակը»,- ասել է նա:
Ըստ նրա՝ Ռուսաստանի Դաշնությունը նաև գնահատում է Իրանի անաչառ դիրքորոշումն Ուկրաինայի իրադրության վերաբերյալ:
«Ցանկանում եմ նշել, որ մենք գնահատում ենք մեր վստահական երկխոսությունը և ձեր անկողմնակալ դիրքորոշումն այն բանի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը:
--00—ՄՀ