ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Նժդեհն ու Ավոն կերպարային արտացոլումն են այն գաղափարի, որ Հայկական լեռնաշխարհում հայերը՝ բացի այլ տերությունների կազմում «ստեղծագործ» և «քարից հաց քամող» լինելուց, կարող են նաև քաղաքական իմաստով ազգ լինել և սեփական պետություն ունենալ։ Հենց սրա համար են հայ ազգի այս երկու հերոսներն ամենաատելին մեր թշնամիների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանը։
«Հիշում եմ՝ 2020 թ. նոյեմբերի 25-ին՝ Ավոյի ծննդյան և թշնամուն Քարվաճառի հանձնման օրը, մի ադրբեջանցի չարախնդորեն գրել էր՝ «հանգիստ քնի, Ավո՛, ձեր վերջին էջը թերթված է»։
Ցավոք, հայ ազգը շատ մոտ է ձախողելու պետություն ունենալու առաքելությունը։ Այժմ մնացել է փրկության մեկ ճանապարհ՝ վտանգի գիտակցում, պաշարվածի մոլեգին դիմադրություն, ֆանատիկ հավատ առ սեփական պայքարի արդարությունը և աստվածային բարեշնորհություն»,- գրել է Էլբակյանը։
--00--ԱՀ