ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Ռուսաստանի հարավային Կրասնոդար, Անապա և Սոչի քաղաքի օդանավակայանները մինչև մարտի 26-ը փակ կմնան Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Աէրոդինամիկա» ընկերությանը, որը կառավարում է հարավային այս օդանավակայանները։
Ավելի վաղ ռուսական իշխանությունները հայտնել էին, որ մինչև մարտի 26-ը քաղաքացիական ինքնաթիռների համար փակ է Ռուսաստանի հարավային հատվածի երկինքը։
Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
--00—ԼՄ