ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում է կայացրել՝ գրավի չափ սահմանելով 10 մլն ՀՀ դրամը, գրում է «Փաստինֆոն»։
Գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Իսագուլյանն ազատ կարձակվի։
ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Գառնիկ Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։
Գործը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ, այժմ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի՝ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մասին արված հայտարարություններին։
--00—ԼՄ