ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Մարտի 21-ին՝ ժամը 21։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Կապան-Տաթև ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Թորոսգյուղ-Աշոցք-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Որոտանի լեռնանցքը (Սարավան-«Զանգեր»), Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ալագյազ-Արթիկ հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Գորիսի, Կապանի, Մեղրիի, Գավառի, Մարտունիի, Դիլիջանի, Վանաձորի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին, Մարտունի-Գավառ և Մարտունի-Վարդենիս ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
--00--ԱՀ