ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Գավառ, Ճամբարակ և Մարտունի խոշորացված համայնքների բնակավայրերում նախատեսվում է 3 ամբուլատորիայի կառուցման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գավառ քաղաքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոլորտի պատասխանատուների և բուժհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ։
Օրակարգում են Գավառի պոլիկլինիկայի և Վարդենիսի բժշկական կենտրոնի կառուցման և հիմնանորոգման աշխատանքները:
Վերջին տարիներին իրականացված վերանորոգման և վերազինման աշխատանքների օրինակն է նաև Գավառի բժշկական կենտրոնը:
Անահիտ Ավանեսյանը տեղում ծանոթացել է վերջին փոփոխություններին. բաժանմունքները հագեցվել են ժամանակակից սարքավորումներով, ընդլայնվել են մատուցվող ծառայությունները, ներգրավվել են նոր կադրեր:
Անահիտ Ավանեսյանը կարևորել է ԱԱՊ օղակի զարգացումը, ինչը նշանակում է նաև` բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացում, ընտանեկան բժշկության խթանում, էլեկտրոնային առողջապահության զարգացում:
--00—ՅՄ