ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է World Report 2021թ․ զեկույցը, որտեղ անդրադարձ կա ղարաբաղյան երկրորդ պատերազմին։
Հայաստանի վերաբերյալ բաժնում նշված է, որ մարտերի ընթացքում հայկական ուժերը անկանոն հարձակումներ են իրականացրել ծանր հրետանիով և բալիստիկ հրթիռներով բնակելի հատվածների վրա, որտեղ ռազմական թիրախներ չեն եղել և որը հանգեցրել է քաղաքացիական զոհերի։ Կիրառվել է նաև կասետային զինամթերք, որն արգելված է միջազգային իրավունքով։
Ադրբեջանին վերաբերող հատվածում կազմակերպությունը արձանագրում է, որ մարտերի ընթացքում ադրբեջանական ուժերի ոչ ճշգրիտ օդային հարձակումների պատճառով վնաս է հասցվել բնակավայրերին։
Հարձակումներ են ենթակառուցվածքների վրա, ինչպիսիք են էլեկտրակայանները,
դպրոցները, մասնավոր բնակավայրերը և ձեռնարկությունները, հիվանդանոցները և ընդհատվել է ծառայությունների կանոնավոր մատակարարումը, ինչպիսիք են էլեկտրաէներգիան, գազը, ջուրը։ Ադրբեջանական ուժերը ևս օգտագործել են կասետային զինամթերք։
Այսպիսով, կազմակերպությունը իր զեկույցում հավասարության նշան է դրել Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական և ադրբեջանական ուժերի միջև՝ ներկայացնելով, որ երկու կողմերն էլ խախտել են միջազգային մարդասիրական իրավունքը։
Արձանագրենք, որ Ադրբեջանը վատ չի աշխատել և աշխատում՝ պատերազմի արդյունքները լեգիտիմացնելու, Արցախի ժողովրդի նկատմամբ գործած պատերազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հարցը ի վնաս մեզ հավասարակշռելու։
Գոհ լինենք, որ զեկույցը գոնե հիշատակում է Ադրբեջանում հայ ռազմագերիներին խոշտանգելու և նրանց դաժան, անմարդկային վերաբերմունքի ենթարկելու փաստերը»:
--00--ԱՀ