ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Ռուսաստանի քաղաքացիական ավիացոն ոլորտը կարգավորող պետական մարմինը՝ «Ռոսավիացիան», որոշում է ընդունել մինչև ապրիլի 1-ը երկրացանել դեպի հարավային օդանավակայաններ թռիչքները բոլոր քաղաքացիական ինքնաթիռների ու կազմակերպությունների համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով պատկան մարմնի մամուլի ծառայությանը։
«Թռիչքներն արգելվում են Կրասնոդար, Անապա և Սոչի քաղաքների օդանավակայաններ՝ հաշվի առնելով Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողությունը», - ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ թռիքներն այս օդանավակայաններից արգելվել էին մինչև մարտի 26-ը։
--00--ՀԱ