ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 228-ով՝ հասնելով 1264-ի: Վարակի հաստատված դեպքերից 114-ը գրանցվել են Մոսկվայում, ապաքինվել է 49 մարդ: Այդ մասին տեղեանում ենք նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
«Ռուսաստանի Դաշնության 62 շրջաններում այսօրվա դրությամբ արձանագրված է 1264 դեպք: Վերջին օրվա ընթացքում ապաքինվել է 4 մարդ, ընդհանուր առմամբ՝ ապաքինվածների թիվը 49 է»,- ասված է օպերատիվ շտաբի հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել Մոսկվայում: Կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը դարձե է 4:
Աշխարհում վարավածների թիվը հատել է 600 հազարը, մահացել է ավելի քան 27 հազար մարդ, ապաքինվել՝ մոտ 139 հազարը: