ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան հայտարարել է, որ Եվրոպան ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին վարչապետը հայտարարել է Բրյուսելում լրագրողների հետ զրույցում:
«Ոչ ոք ռուբլով չի վճարի»,- ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ բնական գազի մատակարարումը ոչ բարեկամ երկրներին կլինի ռուբլով:
--00--ՍԳ