ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հանձնարարել է կառավարությանը, Կենտրոնական բանկին և «Գազպրոմ» ընկերությանը մինչև մարտի 31-ն իրականացնել անհրաժեշտ գործողությունները՝ «ոչ բարեկամական երկրներից» ռուսական գազի համար ռուբլիով գանձում իրականացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերվում է հատկապես Եվրամիության անդամ երկրներին, որոնք Ուկրաինայում սկսված հատուկ ռազմական գործողությունից հետո խիստ պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի նկատմամբ։ ԵՄ անդամ Գերմանիան և Ֆրանսիան արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստվում են ՌԴ-ին մատակարարվող գազի դիմաց վճարել բացառապես դոլարով և եվրոյով։
--00--ՍԳ