ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Խաղաղապահները, որտեղ պետք է, կրակում են, այս իրավիճակի պատասխանատուն ՀՀ և Արցախի ղեկավարներն են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ Արցախի վերցված գյուղը պետք է ազատագրվի մեր ուժերով, ոչ ոք չի անելու մեր փոխարեն, իսկ մեր գերնպատակը պետք է լինի հասնել ազգային միասնության, և միայն նոր այդ հիմքի վրա բոլոր հարցերը կլուծվեն։
Քաղաքագետի կարծիքով՝ ինչքան մենք չենք ուզում սրել իրավիճակը, այդդքան չափալախ ենք ստանում, խաղաղությունը հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանը նպատակ է դրել հայաթափել Արցախը։
Մանրամասները՝ տեսանյութում։