ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին նշված է ՌԴ ՊՆ տեղեկատվական ամփոփագրում։
«27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,- նշված է ամփոփագրում։
ՌԴ ՊՆ-ն պարեկություն է իրականացնում նաև 5 ուղղություններով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում ու Լաչինի միջանցքում։
--00--ԱՀ