ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մեջ մեղադրել է հայկական կողմին: Այս մասին հայտնում է Բաղրամյան 26-ի տելեգրամյան ալիքը:
Ալիևը հայտարարել է` իբրև Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի խախտումը հրահրել է հայկական կողմը:
ՀՀ Պն փոխանցմամբ՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ։
Նշենք նաև, ՌԴ պաշտպանության նախարարությունը վերահաստատել է՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը ռազմական գործողությունների դադարից և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության մեկնարկից ի վեր առաջին անգամ խախտվել է:
Ի դեպ, Ալիևն այսօր չի ընդունել Բաքու ժամանած ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Նա հայտարարել է, որ համանախագահներին չի հրավիրել Բաքու:
--0--ԱԹ