ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանին չհաջողվեց նվաճել երկրորդ մեդալը մեր թիմի համար:
63 կգ քաշային կարգի մեր ըմբիշը 3-րդ տեղի համար մարտում հանդիպեց թուրք Ահմեթ Ույարի հետ: Հրաչյա Պողոսյանը չնայած սկզբում 6 միավոր տանուլ տվեց, բայց հետո կրճատեց հաշվի տարբերությունը` 5:6: Ավաղ, նրանց չհաջողվեց վաստակել վերջին վճռական միավորը` բրոնզե մեդալ նվաճելու համար:
Այսօր իր գոտեմարտը կանցկացնեն նաև 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, որը եզրափակիչում կպայքարի ոսկե մեդալի համար:
--00--ՍԳ