ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Ռուսաստանը ապրիլի 9-ից կչեղարկի դեպի 52 երկրներ թռիչքների համաճարակի պատճառով սահմանված սահմանափակումները: Այս մասին երկուշաբթի հայտնել Է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այդ երկրների թվում են Արգենտինան, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և այլ բարեկամական պետություններ։ «Ապրիլի 9-ից մենք վերացնում ենք կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի սահմանափակումը, որը տարածվել է Ռուսաստանի և մի շարք այլ երկրների միջև կանոնավոր և չարթերային թռիչքների վրա»,- ասել է Միշուստինը՝ նշելով, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է երկուշաբթի:
Վարչապետի խոսքով՝ քովիդով հիվանդացության մակարդակը անկում է ապրում, ուստի ժամանակն է ընդլայնել ռուսական ավիաընկերություններին հասանելի ուղղությունները։
--00--ՍԳ