AZAL-ը դադարեցրել է թռիչքները դեպի Ռուսաստանի ևս 3 քաղաքներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ֆֆ.

Ադրբեջանական ավիաուղիները (AZAL) հայտարարել է դեպի Ռուսաստանի Դաշնության ևս երեք քաղաքներ թռիչքները դադարեցնելու մասին։

Այս մասին, ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ դադարեցվել են չվերթները դեպի Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ, Վլադիկավկազ և Սարատով քաղաքներ։

Դեկտեմբերի 27-ի առավոտյան հայտարարվել էր, որ հաշվի առնելով ֆիզիկական և տեխնիկական միջամտության հետևանքով վթարի ենթարկված «Ադրբեջանական ավիաուղիների» Բաքու-Գրոզնի (J2-8243) չվերթի Embraer 190 ինքնաթիռի շուրջ  նախաքննության արդյունքները, ինչպես նաև թռիչքների անվտանգության հնարավոր ռիսկերը, 2024 թվականի դեկտեմբերի 28-ից Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական ​​գործակալության որոշման հիման վրա դադարեցվել էին թռիչքները Բաքվից դեպի Ռուսաստանի հետևյալ օդանավակայաններ՝ Միներալնիե Վոդի, Սոչի, Վոլգոգրադ, Ուֆա և Սամարա։

 Դեկտեմբերի 25-ին AZAL-ը որոշել էր դադարեցնել Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները։ 

Որոշում էր կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցնել այլ ավիաընկերությունների թռիչքները դեպի նշված ուղղություններ։

Նշվում է, որ ելնելով ստեղծված իրավիճակից՝ այս ուղղություններով տոմսեր ունեցող ուղևորները իրավունք ունեն ամբողջությամբ վերադարձնել կամ անվճար փոխարինել տոմսերը:

--00—ԼՀ