ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
«Ընտրություններից առաջ իշխանությունը թող պարզ ասեր՝ ձեր եկամուտները 10 տոկոսով նվազեցնելու ենք ու թանկացումներ են լինելու, տեսնեմ քանի քվե կհավաքեին: Հարևան Վրաստանը 10% տնտեսական աճ է գրանցել, մենք նույնիսկ կեսը չունենք, իրենց սխալները ռուս-ուկրաինական պատերազմի վզին են գցում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Թադևոս Ավետիսյանը:
«Փաշինյանը մի քանի տարի առաջ ասում էր՝ մինչև 2024 թիվը գազի, ջրի սակագինը չի բարձրանա, բայց լրիվ հակառակը արեց: Գազի թանկացունը ազդելու է հացի և այլ ապրանքների գնի վրա: Աշխարհացունց մեքենայով պտտվող և շրջագայող վարչապետը կամ ԱԺ նախագահը, չեն կարող հասկանալ, հացի, գազի թանկացումները ոնց են ազդում բնակչության վրա»,- ավելացրեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։