ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարծում է, որ Ուկրաինան պատրաստվում է առաջիկա օրերին նոր սադրանքներ իրականացնել իր երկրի դեմ՝ փորձելով ներքաշել Ռուսաստանի հետ ընթացող հակամարտության մեջ։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարիձեն։
«Ապատեղեկատվություն ու սադրանքների նոր ալիքն ուղղելու է Վրաստանում բողոքի նոր ալիքներ բարձրացնելու ու վրացական տարածքում երկրորդ ճակատ բացելու համար։ Այդ նպատակով պատրաստվում է հիմք, որը, ինչպես երևում է բարեկամական Ուկրաինայի վերջին հայտարարություններից, այս քարոզչության մի հատված են կազմում», - ասել է նա։
--00--ԿԿ