ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Արցախի պահպանողական կուսակցությունն այսօր այլ արտախորհրդարանական կուսակցությունների հետ պաշտոնապես սատարել և միացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2022 թվականի ապրիլի 14-ի հայտարարությանը։
#Արցախ/ի պահպանողական կուսակցությունը միշտ լինելու է իր ժողովրդի կողքին և շարունակելու է պաշտպանել հայրենի երկրի ու պետության շահերը։
Աստված պահապան մեր հայրենիքին, ժողովրդին, պետությանը և Արցախի Պահպանողական կուսակցությանը»։
--00—ԼՄ