ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի քույրը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների ժամանակ ոստիկանները պատռել են իր հոր շապիկը, որի վրա տպագրված էր զոհված տղայի նկարը:
«Սև բերետավորները, հայրիկիս նկատմամբ գործադրել են անհամաչափ ուժ, երբ հայրիկս ասել է, որ իր տղան սպանել է հազարավոր թուրքերի: Սկզբում պատռել են շապիկը, որի վրա տպագրված էր մեր Հայկի նկարը, այնուհետև գցել են գետնին ու հասցրել մարմնական վնասվածքներ:
Միջադեպից հետո, վերադարձանք դեպքի վայր, որտեղ արդեն եղբորս նկարով հագուստը քննչական մարմինները գտել էին ու իրականացվելու են համապատասխան գործողություններ», - գրել է զոհված զինվորի քույրը:
--00--ԱՀ