ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 14, 24News
Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում
Հայազգի Նոբելյան մրցանակակիր, գիտնական Արտեմ Պատապուտյանին շնորհվել է Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Մեր համալսարանի համար այսօր հատուկ օր է, քանի որ Պատապուտյանն այստեղ զեկույց է ներկայացնելու։ Ասեմ նաև, որ այն բույսի հատիկը, որի վրայից նա ստացել է հայտնի մոլեկուլը, այսօր տնկվեց նաև բժշկական համալսարանում։ Կսպասենք գիտության այդ ծառի պտուղներին»,– նշել է Մուրադյանը։
Պատապուտյանն էլ շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ–ում գտնվելու և նման պատվի արժանացնելու համար։
Գիտնականը Երևան է ժամանել հունիսի 11-ին՝ մասնակցելու Գիտության և բիզնեսի օրերին։
--00—ՀԶ