ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդներն այցելել են Ուկրաինա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
«Սա կարևոր պահ է: Դա միասնության ուղերձ է, որը մենք ուղարկում ենք ուկրաինացիներին», - ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետը Մարիո Դրագին Կիև են ժամանել գիշերը գնացքով:
Նրանց է միացել նաև Ռումինիայի նախագահ Կլաուս Իոհանիսը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում իր գրառմամբ շնորհակալություն է հայտնել երկիր այցելած եվրոպացիներին՝ իրենց երկրի և ժողովրդի հետ համերաշխության համար:
--00--ԱՀ