ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Նիկոլի ասուլիսը նրա մասին էր, որ ռուսները, բանակը, ժողովուրդը և բոլորը մեղավոր են, նա՝ ոչ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ իշխանությունը Խծաբերդը, Փարուխը կորցնելուց հետո մեղադրում է ռուսներին և Լավրովին, մեղքը գցելով նրանց վրա։ Բայց ըստ Զաքարյանի՝ այս պարագայում հարց է առաջանում, թե ինչու ռուս խաղաղապահներին ժամանակին չեն ուղեկցել Խծաբերդ, ռուս լեյտենանտը ի՞նչ իմանար, թե որտեղ պետք է կանգներ։
Մեր զրուցակցի պնդմամբ՝ ներկայումս պատերազմի վտանգ կա և դրա մեղավորը ՀՀ իշխանությունն է, քանի որ նրանք անընդհատ նոր սխալներ են գործում՝ չկարողանալով ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական իրադրությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։