ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
«Իշխանությունը, թեկուզ և ասում ենք, որ քաղաքական զգոնություն չունի, բայց ողնուղեղով կարծես թե զգում է իր դիրքերի էական թուլացումը և իր հետագա ճանապարհի անորոշությունը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Չկա քաղաքական այն ծավալը, որով պետությունը առաջ է գնում, և իրենք էլ որպես` իշխանություն, դրա շոգեքարշն են: Բոլոր քննադատություններն աստիճանաբար հասարակության մեջ նստվածք են տալիս, մարդիկ սկսում են մտածել, էյֆորիան կորել է, վերլուծում են իրավիճակը, սկսում են տարանջատել սուտը ճշտից կամ թացը չորից»,- նշել է Զաքարյանը:
Նա հավելել է, որ սա անհանգստացնում է իշխանություններին, հետևաբար պատրաստ են և ապագայում էլ ավելի մեծ ջանասիրությամբ ու ավելի կոշտ մեթոդներով են միջամտելու ընդդիմադիր ցանկացած գործողության, այս առումով իշխանությունները ոչ թե կառավարում են, այլ անցել են իշխանություն պահելու գործընթացի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ