ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
«Ադրբեջանի նպատակը Բերձորն է, այն կարևոր նշանակություն ունի՝ 4 կողմից վերահսկում է Արցախը, մի կողմից՝ Շուշիի, մյուս կողմից՝ Քաշաթաղի վերևը և ներքևը, Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանը։ Այդ տարածքները ադրբեջանցիները կարող են սարքերով դիտարկման տակ առնել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Ազատագրական շարժման ներկայացուցիչ Նաիրի Հոխիկյանը:
«Փաշինյանն Աղավնոյի բնակիչների ճակատագիրը գցեց Արցախի իշխանության գրպանը՝ ասելով՝ թող իրենք զբաղվեն այդ հարցով, սակայն դեռ հնարավորություն կա պահել Աղավնոն, պետք է բնակիչների իրավունքները միջազգային հանրության համար քննարկան առարկա դարձնել»,- ավելացրեց նա:
Հոխիկյանի խոսքով՝ Բերձորով են անցնում գազի մատակարարման խողովակները, կան կարևոր ենթակառուցվածքներ, որոնք կարող են անվտանգային խնդիրներ առաջացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։