ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 2, 24News
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Եղվարդ համայնքում՝ քաղաքի վարչական սրտում, նախկին ջրավազանի տեղում զբոսայգի է կառուցվել:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Ուղիղ 2 տարի առաջ էր.
Եղվարդ համայնքում՝ քաղաքի վարչական սրտում, նախկին ջրավազանի տեղում Կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրով քաղաքային զբոսայգի կառուցելու մասին խոսեցինք։
Այսօր արդեն այն իրականություն է եւ Նաիրի համայնքի մշակութային կյանքի անբաժանելի մասն է հանդիսանում ու մեր քաղաքացիների զբոսանքի սիրելի վայրը»։
--00--ԱՀ